Իբրահիմովիչը կվիրահատվի Փիթսբուրգում


Իբրահիմովիչը կվիրահատվի Փիթսբուրգում
Ապրիլ 25 17:37 2017

«Մանչեսթեր Յունայթեդի» հարձակվողն ապրիլի 26-ին Փիթսբուրգում վիրահատության կենթարկվի: Հաղորդվում է, որ նրա վիրահատությունը կանցկացնի ամերիկացի հայտնի վիրաբույժ Ֆրեդի Ֆուն:

Վիրահատությունից հետո Իբրահիմովիչը վերականգնման փուլը կանցկացնի Անգլիայում: Ինչպես հաղորդում է լրագրող Ջանլուկա դի Մարցիոյի կայքը, շվեդը վնասվածքի պատճառով չի ավարտի կարիերան:

Զլատանը վնասվածք էր ստացել Եվրոպայի լիգայի քառորդ եզրափակչի «Անդերլեխտի» դեմ պատասխան խաղի ժամանակ: Հաղորդվում է, որ շվեդի վերականգնման համար կպահանջվի 9 ամիս: