Հայտնաբերվել է Բիշքեկի մոտակայքում կործանված թուրքական օդանավի երկրորդ սև արկղը


Հայտնաբերվել է Բիշքեկի մոտակայքում կործանված թուրքական օդանավի երկրորդ սև արկղը
Հունվար 17 19:48 2017

Ղրղզստանի արտակարգ իրավիճակների նախարարությունը հայտնում է Բիշքեկի Մանաս օդանավակայանի մոտակայքում կործանված թուրքական ACT Airlines ավիաընկերության Boeing 747 բեռնատար օրդանավի վթարի վայրում երկրորդ «սև արկղի» հայտնաբերման մասին:

«Օդանավի ինքնագրիչ սարքը հայտնաբերվել է օդանավի խոշոր բելորներն ուսումնասիրելու ժամանակ», - Корреспондент-ի փոխանցմամբ`հայտնել են գերատեսչությունից:

ԱԻՆ-ի աշխատակիցները հավելել են, որ երկրորդ սև արկղը նախօրեին հայտնաբերված ինքնագրիչի հետ միասին կփոխանցեն Միջպետական ավիացիոն հանձնաժողովի ներկայացուցիչներին, որոնք պետք է Մոսկվայից Բիշքեկ ժամանեն այսօր երեկոյան: Օդանավի կործանման հետևանքով 30 մարդ զոհվել է, մի քանի տասնյակը` վիրավորվել:

Այսօր ավելի վաղ հաղորդվել էր, որ հունվարի 17-ը Ղրղըզստանում սգո օր է հայտարարվել:



loading...