Հզոր երկրաշարժ Չիլիի ափերին


Հզոր երկրաշարժ Չիլիի ափերին
Ապրիլ 25 12:20 2017

6,9 մագնիտուդով հզոր երկրաշարժ է տեղի ունեցել ապրիլի 24-ի երեկոյան Չիլիի ափերի մոտ՝ Վալպարասիո քաղաքից 38 կմ արեւմուտք։ Քաղաքում ավելի քան 280 հազար մարդ է ապրում։ Այս մասին հաղորդում է Euronews-ը՝ վկայակոչելով Հանրապետության ազգային սեյսմոլոգիական կենտրոնին։

Արտակարգ իրավիճակների Չիլիի ազգային վարչության տվյալներով՝ ցունամիի սպառնալիք չկա։ Այնուամենայնիվ, իշխանությունները տեղի բնակիչներին տարհանելու որոշում են ընդունել։