«Այսօր սրտով հայ ժողովրդի հետ ենք». Մարիա Զախարովան այցելել է Նյու Յորքի հայկական եկեղեցի


«Այսօր սրտով հայ ժողովրդի հետ ենք». Մարիա Զախարովան այցելել է Նյու Յորքի հայկական եկեղեցի
Ապրիլ 25 11:14 2017

Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան Նյու Յորքի հայկական եկեղեցիում հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին: «Ապրիլի 24-­ը Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրն է: Ինչ որ մեկը չի ճանաչում «ցեղասպանություն» անվանումը, ինչ որ մեկը կասկածի տակ է դնում զոհերի թիվը, քննարկում` «եղել է, չի եղել»:

Ռուսաստանի Պետդուման դեռևս 1995 թվականին ընդունել է «1915­-1922 թվականներին իր պատմնական հայրենիքում` Արևմտյան Հայաստանում, հայ ժողովրդի ցեղասպանությունը դատապարտելու մասին» բանաձև: Նյու Յորքում` ՄԱԿ­-ի շենքի հարևանությամբ գտնվում է հայկական եկեղեցի: Մտա: Այսօր սրտով հայ ժողովրդի հետ ենք, որտեղ էլ գտնվենք»,- ֆեյսբուքյան իր էջում գրել է Մարիա Զախարովան:



loading...