Սպիտակ տունը մեկնաբանել է Հայոց ցեղասպանության մասին Թրամփի հայտարարությունը


Սպիտակ տունը մեկնաբանել է Հայոց ցեղասպանության մասին Թրամփի հայտարարությունը
Ապրիլ 25 09:26 2017

Սպիտակ տունը մեկնաբանել է Հայոց ցեղասպանության 102-րդ տարելիցի կապակցությամբ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հայտարարությունը։ Սպիտակ տան մամուլի քարտուղար Շոն Սփայսերի խոսքով՝ Թրամփի ուղերձը համապատասխանում էր նախորդ վարչակազմերի հայտարարություններին։

«Նախորդ վարչակազմերը օգտագործել են նույն ձեւակերպումները։ Եթե դուք ուսումնասիրեք նախագահներ Օբամայի ու Բուշի, նաեւ նրանց նախորդների ուղերձները, կտեսնեք, որ նախագահ Թրամփը այդ հարցում հետևողական է եղել»,- ասել է Սփայսերը, պատասխանելով այն հարցին, թե ինչու Թրամփը չի օգտագործել «ցեղասպանություն» տերմինը՝ խոսելով 1915-ի իրադարձությունների մասին։

Հիշեցնենք, որ Դոնալդ Թրամփը ապրիլի 24-ին Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրը, նախագահի ավանդական ուղերձում սահմանափակվել է «Մեծ եղեռն» ձեւակերպումով, խուսափելով օգտագործել «ցեղասպանություն» տերմինը։