Մոլդովան ծրագրում է դիտորդի կարգավիճակ ստանալ ԵՏՄ-ում


Մոլդովան ծրագրում է դիտորդի կարգավիճակ ստանալ ԵՏՄ-ում
Հունվար 17 19:30 2017

Մոլդովայի նախագահ Իգոր Դոդոնը, ամփոփելով ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ Մոսկվայում կայացած բանակցությունների արդյունքները հայտարարել է, որ իր երկիրը պլանավորում է դիտորդ դառնալ Եվրասիական տնտեսական միությունում:

«Այսօր առավոտյան ես հանդիպում ունեցա Եվրասիական տնտեսական հանձնաժողովի ղեկավարության հետ: Այսօր ես հանդես եկա ԵՏՄ-ի հետ համագործակցության շրջանակային հուշագիր ստորագրելու նախաձեռնությամբ: Մենք պայմանավորվեցինք, որ առաջիկա շաբաթներին խորհրդակցություններ կսկսենք, որպեսզի առաջիկա ամիսներին նման հուշագիր ստորագրվի…

Ես խնդրեցի Վլադիմիր Վլադիմիրովիչին՝ դիտարկել այն բանի հնարավորությունը, որ Մոլդովան դիտորդ դառնա եվրասիական տնտեսական հանձնաժողովում»,-ասել Է Դոդոնը: