Ինչպես են դիմահարդարներն աստղերին խայտառակելով փողեր աշխատում


Ինչպես են դիմահարդարներն աստղերին խայտառակելով փողեր աշխատում
Ապրիլ 25 00:20 2017

Երբ աղջիկներն ընտրում են դիմահարդար, նրանք սովորաբար ուսումնասիրում են դիմահարդարի էջերը սոցիալական ցանցերում և փորձում նրա աշխատանքների մեջ հայտնիների փնտրել: Եթե դիմահարդարի մոտ հաճախում են հայտնի դեմքեր, երգչուհիներ, դերասանուհիներ, ովքեր բավականին քմահաճ հաճախորդներ են համարվում և հավանում են նրա աշխատանքները, ուրեմն՝ կարելի է հանգիստ այցելել տվյալ մարդու մոտ:

ԲԱՅՑ... Կա մի ցավոտ բայց. դիմահարդարներն իրենց փիառով զբաղվելու ընթացքում մոռանում են, որ չպետք է վնասեն աստղերին: Շատ հաճախ իրենց «զորությունը» և հրաշքներ գործելու ունակությունը ցույց տալու համար նրանք հրապարակում են աստղի լուսանկարը մինչև դիմահարդարումը և դիմահարդարումից հետո: Եվ այդ՝ նախքան դիմահարդարումը լուսանկարներում աստղերն այնքան անմխիթար ու սարսափելի վիճակում են, որ նայողին թվում է՝ անբուժելի հիվանդին վերջին քիմիաթերապիայից հետո են նկարել:

Աստղերը պետք է պարզապես արգելեն իրենց դիմահարդարներին նման ձևով խայտառակել իրենց՝ սեփական գործն առաջ տանելու համար: Ի վերջո, վճարողը դուք եք, և իրավունք ունեք պահանջելու մաքսիմալ հարմարավետություն և հարգանք ձեր անձի հանդեպ: Չէ՞ որ դուք ձեր հանդիսատեսի և երկրպագուների համար իդեալական եք, շատերը երազում են ձեզ նմանվել: Ու երբ մարդը տեսնում է ձեզ այդ տեսքով, միայն հիասթափվում է ու իրեն խաբված զգում...

 

 

 

Նյութի աղբյուր՝ https://kritikonline.wordpress.com/2017/04/20/%D5%AB%D5%B6%D5%B9%D5%BA%D5%A5%D5%BD-%D5%