Ֆիլմեր, որոնք ցույց կտան, թե ինչ լավ բան է միայնակ լինելը


Ֆիլմեր, որոնք ցույց կտան, թե ինչ լավ բան է միայնակ լինելը
Ապրիլ 25 00:02 2017

Closer (2004)

Հերոսուհին` Նատալի Պորտմանը սիրահարվում է Ջուդ Լոուին, ով իր հերթին սիրահարվում է Ջուլիա Ռոբերտսին, ով սիրում է Կլայվ Օոուենին: Այս հաճելի չորսանկյունից Նատալի Պորտմանն է, որ միայն կարողանում է գլուխը բարձր դուրս գալ և հավաստիանալ, որ ավելի լավ է լինել միայնակ, քան թե տառապել:

American Beauty (1999)

Մարդու միայնության մասին հիանալի պատմություն, ում կյանքը կարծես թե հիասքանչ է` ընտանիք, աշխատանք, մեքենա, տուն: Սակայն պարզվում է, որ նա ատում է իր աշխատանքը, դուստրը լրիվ անծանոթ մարդ է իր համար, կնոջ համար բազմոցի մաքրությունն ավելի կարևոր է ամուսնու հետ հարաբերություններից, իսկ տունը կառուցված է ավազից: Ֆիլմը դիտողի մոտ միակ հարցը հետևյալն է. «Բա էլ ինչի՞ համար է պետք այս ամեն ինչը»:

 

Vicky Cristina Barcelona (2008)

Վուդի Ալենի այս ֆիլմը պատմում է Բարսելոնա տեղափոխված երկու ընկերուհիների մասին, ովքեր այստեղ են եկել նոր տպավորությունների հետևից և գտնում են մի նկարչի: Հերոսուհիներից մեկը` Սկառլետ Յոհանսոնը սիրահարվում է նկարչին, տեղափոխվում նրա տուն, շուտով այնտեղ է տեղափոխվում նաև նկարչի նախկին կինը, և նրանք որոշ ժամանակ երջանիկ ապրում են երեքով: Երբ Յոհանսոնի հերոսուհին գիտակցում է, որ այս իրավիճակում լավ դրության մեջ միայն նկարիչն է, նա որոշում է լքել աննորմալ զույգին ու միայնակ ճանապարհորդության գնալ:

 

Chocolat (2000)

Ջուլյետ Բինոշը խաղում է շոկոլադի մասնագետ Վիեննի դեր, ով իր աղջկա հետ տեղափոխվում է ֆրանսիական մի փոքրիկ քաղաք ու շոկոլադի պատրաստման խանութ բացում: Վիեննը կախարդական ուժով կռահում է իր հաճախորդների ցանկությունները: Եվ երբ քաղաքի բնակիչները ծանոթանում էին շոկոլադի հմայքներին, քաղաք է գալիս գնչուների խումբ` Ռուի` Ջոննի Դեպի գլխավորությամբ: Ռուն և Վիեննը սիրահարվում են, սակայն դարերից եկած ավանդույթի համաձայն Վիեննի ցեղի կանայք տեղից տեղ են տեղափոխվում, և Վիեննը չի պատրաստվում խախտել ընտանեկան ավանդույթները:

 

Les Valseuses (1974)

Երկու ընկեր` Ժան-Կլոդն ու Պիերրոն ողջ ֆիլմի ընթացքում ամբողջ սրտով զվարճանում են` թալանում են բանկեր, գողանում մեքենաներ, սիրում կանանց: Այդ ողջ ընթացքում նրանց հետ է իրենց ընկերուհին` Մարի-Անժը: Բայց անգամ Մարին նրանց անհրաժեշտ է որպես սիրո` որպես զգացմունքի, այլ իրենց արկածների անբաժան մասը կազմող սիրո համար: Ուստի ընկերները ստիպված են ողջ կյանքում միայնակ մնալ:

 

О чем говорят мужчины (2010)

Միջին տարիքի չորս տղամարդ գնում են Օդեսա` Би-2 խմբի համերգին: Ճանապարհին նրանք անընդհատ խոսում են իրենց կյանքի մասին: Տղամարդկանց խոսակցությունները բերում են նրան, որ տղամարդիկ պետք է միայնակ մնան, որովհետև երկարատև լուրջ հարաբերություններն իրենց վրա թանկ են նստում:

О чем говорят мужчины