Ես Թրամփի հետ ծանոթ չեմ․ Պուտին


Ես Թրամփի հետ ծանոթ չեմ․ Պուտին
Հունվար 17 19:08 2017

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ դեռևս չգիտի՝ ինչ ակնկալել ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփից, հաղորդում է Gazeta-ն։

«Ես պարոն Թրամփին չեմ ճանաչում, չգիտեմ՝ ինչ է նա անելու արտաքին քաղաքական հարթակում»,-մեկնաբանել է Պուտինը։

Ռուսաստանի առաջնորդը նաև հավելել է, որ Մոսկվայի և Վաշինգտոնի հարաբերությունների վերականգնման հույս է հայտնել, չնայած «Թրամփի շուրջ ծագած սկանդալին»։