Իսրայելում Թուրքիայի դեսպանատան առջև հայերը բողոքի ցույց են անցկացրել


Իսրայելում Թուրքիայի դեսպանատան առջև հայերը բողոքի ցույց են անցկացրել
Ապրիլ 24 21:24 2017

Իսրայելի հայ համայնքի ներկայացուցիչները Թել-Ավիվում Թուրքիայի դեսպանության առջև Հայոց ցեղասպանության 102-րդ տարելիցի կապակցությամբ անցկացրել են բողոքի ցույց: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, ցույցի մասնակիցները պարզել են Հայաստանի, Իսրայելի դրոշները, Ցեղասպանությունը նկարագրող լուսանկարներ:
Կնեսետի նախկին պատգամավոր Ալեքսանդր Ցինկերը հրապարակել է ցույցից տեսանյութ: «Նրանք 1915 թվականին ցանկանում էին սպանել հայ ժողովրդի գենը: Այստեղ կոտրված, կեղեքված, բռնաբարված, սպանված, բայց վերստին հարություն առած հայի սերունդներն են կանգնած: Նրանք երբեք չեն մոռանա տեղի ունեցածը և կշարունակեն պայքարը` հանուն արդարության»,- իր ելույթում նշել է ցույցի մասնակից հոգևորականներից մեկը:



loading...