Հնդկաստանի փոխնախագահ Համիդ Անսարին քիչ առաջ ժամանել է Երևան


Հնդկաստանի փոխնախագահ Համիդ Անսարին քիչ առաջ ժամանել է Երևան
Ապրիլ 24 20:03 2017

Հնդկաստանի փոխնախագահ Համիդ Անսարին քիչ առաջ պաշտոնական այցով ժամանել է Երևան։

«Զվարթնոց» օդանավակայանում Հնդկաստանի փոխնախագահ Համիդ Անսարիին և նրա տիկնոջը դիմավորել են Հայաստանի ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը՝ տիկնոջ հետ, Հայաստանում Հնդկաստանի դեսպանը և այլ պաշտոնատար անձինք:

Համիդ Անսարին կայցելի Ծիծեռնակաբերդի հուշահամալիր, շրջայց կկատարի նաև Հայոց ցեղասպանության թանգարանում։



loading...