Բրիտանիան հայտարարել է կանխարգելիչ միջուկային հարվածի իրավունքի մասին


Բրիտանիան հայտարարել է կանխարգելիչ միջուկային հարվածի իրավունքի մասին
Ապրիլ 24 19:55 2017

Մեծ Բրիտանիան պատրաստ է կանխարգելիչ միջուկային հարված հասցնել, եթե դա անհրաժեշտ լինի, հյատարարել է Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարար Մայքլ Ֆելոնը ВВС Four-ին տված հարցազրույցում:

Նրա խոսքերով` վարչապետ Թերեզա Մեյը պատրաստ է օգտագործել Trident բալիստիկ հրթիռները «ամենածայրահեղ հանգամանքներում», նույնիսկ, եթե Մեծ Բրիտանիան ինքը չենթարկվի միջուկային հարվածի: Ընդ որում, նախարարը չի ճշտել, թե հատկապես ինչպիսի հանգամանքների մասին է խոսքը:

ԱՄՆ-ում նախագծված եռաստիճան պինդ վառելիքային բալիստիկ Trident հրթիռները ունակ են կրելու միջուկային մարտագլխիկ և նախատեսված են սուզանավերի վրա տեղադրման համար: Թռիչքի առավելագույն հեռավորությունը կազմում է 11300 կմ: