Օլանդը պաշտպանել է Մակրոնի թեկնածությունը ընտրությունների երկրորդ փուլում


Օլանդը պաշտպանել է Մակրոնի թեկնածությունը ընտրությունների երկրորդ փուլում
Ապրիլ 24 19:14 2017

Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը պաշտպանել է Էմանուել Մակրոնի թեկնածությունը նախագահական ընտրություններում: Այդ մասին հայտնում է Reuters-ը:

Նախագահի խոսքերով՝ նա կքվեարկի էկոնոմիկայի նախկին նախարար Մակրոնի օգտին, քանզի վերջինս լավագույն թեկնածուն է, ով կարող է միավորել Ֆրանսիայի ժողովրդին:

Ինչպես նաև Օլանդը «Ֆրանսիայի համար ռիսկային» է համարել այն փաստը, որ «Ազգային ճակատ» կուսակցության առաջնորդ Մարին Լե Պենը անցել է նախագահական ընտրությունների երկրորդ փուլ: