Հարավային Օսիայի խորհրդարանը հայտնել է նախագահական ընտրությունների անցկացման ամսաթիվը


Հարավային Օսիայի խորհրդարանը հայտնել է նախագահական ընտրությունների անցկացման ամսաթիվը
Հունվար 17 18:58 2017

Հարավային Օսիայի խորհրդարանը պաշտոնապես հայտարարել է հերթական նախագահական ընտրությունների անցկացման ամսաթիվը:

Ընտրությունները կանցկացվեն ապրիլի 9-ին. որոշումն ընդունվել է հունվարի 17-ին` պատգամավորական կորպուսի`այս տարվա առաջին նիստի ժամանակ: Այս մասին հաղորդում է Sputnik գործակալությունը:

Ավելի վաղ Հարավայի Օսիայի խորհրդարանը հաստատել է նախագահական ընտրությունների վերաբերյալ սահմանադրական օրենքի փոփոխությունները, որոնց համաձայն ընտրությունները կանցկացվեն 2017 թվականի ապրիլի 9-ին:

Նշվում է, որ պատգամավորները միաձայն ընդունել են խորհրդարանի որոշումը նախագահական ընտրությունների անցկացման ամսաթվի վերաբերյալ: