Մարտիալի գոլից հետո «Մանչեսթեր Յունայթեդը» 10 միլիոն եվրո կվճարի «Մոնակոյին»


Մարտիալի գոլից հետո «Մանչեսթեր Յունայթեդը» 10 միլիոն եվրո կվճարի «Մոնակոյին»
Ապրիլ 24 14:58 2017

«Մանչեսթեր Յունայթեդի» ֆրանսիացի հարձակվող Անտոնի Մարտիալը, Անգլիայի առաջնության 34-րդ տուրի խաղում գրավելով «Բարնլիի» դարպասը, բոլոր մրցաշարերում 25-րդ գոլն է խփել անգլիական ակումբի կազմում:

Մարտիալի նախորդ ակումբ «Մոնակոյի» եւ «Մանչեսթեր Յունայթեդի» միջեւ պայմանավորվածության համաձայն՝ եթե 21-ամյա ֆրանսիացին 25 գոլ խփի մանչեսթերցիների կազմում, ապա անգլիական ակումբը պետք է եւս 10 միլիոն եվրո վճարի «Մոնակոյին», գրում է Manchester Evening News-ը:

Հիշեցնենք, որ Անտոնի Մարտիալին ձեռք բերելու համար «Մանչեսթեր Յունայթեդը» 2015-ին 42.4 միլիոն ֆունտ ստերլինգ էր վճարել «Մոնակոյին»: