Գերմանիայի ֆինանսների նախկին նախարարը կատակերգու է դարձել


Գերմանիայի ֆինանսների նախկին նախարարը կատակերգու է դարձել
Ապրիլ 24 18:31 2017

Գերմանիայի ֆինանսների նախկին նախարար Պեեր Շտայնբրյուկն անսպասելիորեն փոխել է զբաղմունքի բնույթը՝ դառնալով կատակերգու դերասան, փոխանցում է BBC-ի ռուսական ծառայությունը։

Նա միավորվել է պրոֆեսիոնալ կատակերգու Ֆլորիան Շրյոդերի հետ՝ Գերմանիայով մեկ կատակերգական շոուով հյուրախաղեր անցկացնելու համար։

Բեռլինում, Համբուրգում և Քյոլնում շոուի տոմսերն արդեն լիովին իրացվել են։

Քաղաքական գործիչ և պաշտոնյա եղած ժամանակ նա բազմիցս հանրության ուշադրության կենտրոնում է հայտնվել իր սրամիտ և հաճախ սադրիչ արարքներով ու հայտարարություններով։