«Մեսսին ֆուտբոլի ամբողջ պատմության լավագույն խաղացողն է». Լուիս Էնրիկե


«Մեսսին ֆուտբոլի ամբողջ պատմության լավագույն խաղացողն է». Լուիս Էնրիկե
Ապրիլ 24 18:16 2017

«Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Լուիս Էնրիկեն մեկնաբանել է «Ռեալի» նկատմամբ տարած հաղթանակը (3:2) և թիմի հարձակվող Լիոնել Մեսսիի խփած 500-րդ գոլը, որը 3 միավոր բերեց կատալոնացիներին:

«Այսօր մենք հաղթեցինք, որպեսզի շնորհակալություն հայտնենք մեր երկրպագուներին, որոնք աջակցեցին մեզ Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակչում «Յուվենթուսից» կրած պարտությունից հետո: Մենք պետք է շարունակենք պայքարել:

Մեսսին հանդիսանում է ֆուտբոլի ամբողջ պատմության լավագույն խաղացողը: Ես շատ բան եմ տեսել ֆուտբոլում և գիտեմ՝ ինչի մասին եմ խոսում: Նա խփեց 500-րդ գոլն ակումբի կազմում, և ես շատ ուրախ եմ, որ նա հաղթահարեց արգելքը: «Բարսելոնան» մեծ ակումբ է հանդիսանում երկար տարիների ընթացքում, բայց նրա պատմության կարևոր մասը պատկանում է Մեսսիին»,- Էնրիկեին է մեջբերում AS-ը: