Վերջ տալ ժխտողականությանը. Թուրքիայի մարդու իրավունքների միություն


Վերջ տալ ժխտողականությանը. Թուրքիայի մարդու իրավունքների միություն
Ապրիլ 24 17:43 2017

Թուրքիայի մարդու իրավունքների միությունը (IHD) Հայոց ցեղասպանության 102–րդ տարելիցի հետ կապված հայտարարություն է տարածել։

«Արդարության ու ճշմարտության համար վերջ տալ Հայոց ցեղասպանության ժխտմանը» վերնագրով հայտարարության մեջ նշվել է, թե ժխտողականությունը ամենատարածված մարդու իրավունքների խախտումն է, քանի որ դրանով խթանում ու համարձակություն է տալիս անհամար խախտումների։ «Ցեղասպանության ժամանակ բացի մարդկանց կոտորելուց, վերացվել են նաեւ մշակույթային ժառանգություններն ու թալանվել հայերի ունեցվածքը»–նշվել է հայտարարության մեջ։