«Սասնա ծռերից» Արամ Մանուկյանի կալանքի ժամկետը երկարաձգվեց 2 ամսով


«Սասնա ծռերից» Արամ Մանուկյանի կալանքի ժամկետը երկարաձգվեց 2 ամսով
Հունվար 17 18:06 2017

Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանը երկու ամսով երկարաձգել է «Սասնա ծռեր» խմբի անդամ Արամ Մանուկյանի կալանքի ժամկետը:

Այս մասին հայտնում է  Արամ Մանուկյանի պաշտպան Հարություն Բաղդասարյանը։

«Դատարանի որոշումը դեռ չեմ ստացել, սակայն քննիչի միջնորդությունը բավարարվել է: Արամ Մանուկյանի կալանքի ժամկետը երկարաձգվեց ևս երկու ամսով»,- ասել է փաստաբանը։

Հիշեցնենք, որ Արամ Մանուկյանին, ով հուլիսի 17-ին ոստիկանության ՊՊԾ գունդը գրաված խմբի անդամ էր, մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 219-րդ հոդվածի 3-րդ մասով, որը սահմանում է շենքեր, շինություններ, տրանսպորտի, հաղորդակցության կամ կապի միջոցներ զավթելը և 235-րդ հոդվածով` ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը կամ կրելը: