Իսրայելում հարգել են Ցեղասպանության զոհերի հիշատակը


Իսրայելում հարգել են Ցեղասպանության զոհերի հիշատակը
Ապրիլ 24 17:27 2017

Նացիստների կողմից ցեղասպանված 6 միլիոն հրեաների հիշատակին վեց մոմերի վառման արարողությունն է կատարվել Երուսաղեմի «Յադ վա-Շեմ» թանգարան-հիշատակարանում:Այս մասին գրում է Interfax.ru-ն:

Միջոցառմանը մասնակցել է Հրեական թանգարանի և Մոսկվայի տոլերանտության կենտրոնի ղեկավար Բորուխ Գորին:

«Եթե 80 տարի առաջ հակասեմինիզմը դիտարկվում էր որպես գաղափարախոսություն և պետության ընդունելի բաղադրիչներից մեկը, ապա Ցեղասպանությունից հետո այդ ընդունելի մասը ավարտվեց: Տարածքը «մաքրելու» գայթակղությանը ենթարկվող քաղաքական գործիչները նույնպես հիշում են՝ ինչով ավարտվեց նմանատիպ «մաքրումը» այն նախաձեռնողների և ի կատար ածողների համար»,- հայտարարել է վերջինս միջոցառման ժամանակ: