Սկանդալային անուններ են հայտնվել Դինքի սպանության գործով


Սկանդալային անուններ են հայտնվել Դինքի սպանության գործով
Ապրիլ 24 17:05 2017

Ստամբուլի հայկական «Ակոս» շաբաթաթերթի նախկին խմբագիր Հրանտ Դինքի սպանության գործով նոր մեղադրական զեկույցում մեղադրանք է առաջադրվել 51 հոգու նկատմամբ։

Թուրքական Milliyet–ի փոխանցմամբ՝ Հրանտ Դինքի սպանության գործը հետաքննող հանրապետական դատախազ Գյոքալփ Քյոքչուի կողմից կազմված մեղադրական զեկույցում որպես մեղադրյալներ հայտնվել են Ֆեթուլլահ Գյուլենը, «Էրգենեկոնի» հայտնի դատախազ Զեքերիա Օզը, փակված Zaman պարբերականի նախկին խմբագիր Էքրեմ Դումանլըն, բանակից հեռացված գեներալ Համզա Ջելեփօղլուն, Տրապիզոնի ժանդարմերիայի նախկին հրամանատար Ալի Օզը, Տրապիզոնի ժանդարմերիայի հետախուզության նախկին պետ Մեթին Յըլդըզը եւ այլք։

Մեղադրական զեկույցում որպես բողոքող կողմ հանդես են գալիս Դինքի ընտանիքի անդամները՝ Արատ Դինքը, Դելալ Դինքը, Խոսրով Դինքը, Ռաքել Դինքը եւ Սերա Դինքը։