Աշխարհի «նոր հրաշալիքները», որոնք ամենաշատն են հրապարակվել Instagram-ում (լուսանկարներ)


Աշխարհի «նոր հրաշալիքները», որոնք ամենաշատն են հրապարակվել Instagram-ում (լուսանկարներ)
Հունվար 17 17:35 2017

Հրապարակվել է աշխարհի «նոր հրաշալիքների» վարկանիշը, որը կազմվել է Instagram սոցցանցի օգտատերերի հրապարակած լուսանկարների հիման վրա: Վարկանիշը հրապարակել է The Daily Mail-ը:

Պարբերականի հաղորդմամբ` վարկանիշը գլխավորել է Փարիզի Էյֆելյան աշտարակը, որի լուսանկարներն Instagram-ում հրապարակվել են ավելի քան 3 միլիոն անգամ և ուղեկցվել #eiffeltower հեշթեգով:

Ընդհանուր առմամբ, աշխարհի ամենահայտնի տեսարժան վայրերը որոշվել են հենց հեշթեգերի հաշվառման միջոցով:

Վարկանիշի երկրորդ տեղը զբաղեցրել է Լոնդոնի Բիգ Բենը՝ 2,2 միլիոն լուսանկարով: Երրորդ տեղում հայտնվել են Սան Ֆրանցիսկոյի Ոսկե դարպասները` 1,4 միլիոն լուսանկարով:

Աշխարհի ամենահայտնի տեսարժան վայրերի ցանկում են հայտնվել նաև Դուբայի Բուրջ Խալիֆա երկնաքերը (1,3 մլն լուսանկար), Փարիզի Աստվածամոր տաճարը (1,3 մլն լուսանկար), Իսպանիայի Ալգամբրա ճարտարապետական անսամբլը (676 հազար լուսանկար) և Պերուի Մաչու Պիկչու քաղաքը (657 հազար լուսանկար):

Էյֆելյան աշտարակ

Բիգ Բեն

Ոսկե դարպասներ

Բուրջ Խալիֆա

Աստվածամոր տաճար


Ալգամբրա ճարտարապետական անսամբլ

Մաչու Պիկչու