Ադրբեջանում դադարեցրել են ռուսական հեռուստաալիքների հեռարձակումը. պատճառը Հայոց ցեղասպանության մասին հոլովակներն են


Ադրբեջանում դադարեցրել են ռուսական հեռուստաալիքների հեռարձակումը. պատճառը Հայոց ցեղասպանության մասին հոլովակներն են
Ապրիլ 24 16:03 2017

Ադրբեջանում կաբելային հեռուստատեսության ամենահայտնի ընկերությունը՝ KATV-ն, ժամանակավորապես դադարեցրել է ռուսական ТНТ և ТНТ4 հեռուստաալիքների հեռարձակումը:

Ինչպես հաղորդում են ադրբեջանական ԶԼՄ-ները, ապրիլի 23-ից մինչև ապրիլի 25-ը հեռուստաալիքների հեռարձակման դադարեցման պատճառը Հայոց ցեղասպանության մասին ցուցադրվող հոլովակներն են: Հեռուստաալիքների հեռարձակումը կվերսկսվի ապրիլի 25-ից:

Ներկայում ТНТ և ТНТ4 հեռուստաալիքներին փոխարինում են թուրքական ալիքները: