«Հայկական վերածնունդը» չի բացառում կոալիցիան այլ ուժերի հետ


«Հայկական վերածնունդը» չի բացառում կոալիցիան այլ ուժերի հետ
Հունվար 17 17:36 2017

«Հայկական վերածնունդ» կուսակցությունն, ամենայն հավանականությամբ, ընտրություններին կմասնակցի առանձին, սակայն դաշինքը չի բացառվում: Այս մասին այսօր՝ հունվարի 17-ին, լրագրողներին ասել է կուսակցության մամուլի խոսնակ Էդգար Առաքելյանը:

Առաքելյանը տեղեկացրել է, որ կուսակցությունը հանդիպումներ է ունենում և բանակցություններ վարում տարբեր քաղաքական ուժերի հետ՝ դաշինք կազմելու հավանականությունը քննարկելու համար:

«Մենք տարբեր քաղաքական ուժերի ներկայացուցիչների հետ հանդիպումներ ենք ունեցել, քնարկումներ եղել են, այսօր էլ կան: Դրանք հայտնի քաղաքական ուժեր են, բնականաբար, չեմ հրապարակի, թե ովքեր են: Հավանականությունը մեծ է, որ մենք առանձին կմասնակցենք, բայց ոչ մի բան չենք բացառում»,- ասաց նա:

 



loading...