Գարիկ Մարտիրոսյանի կնոջ հուզիչ գրառումը Հայոց ցեղասպանության մասին


Գարիկ Մարտիրոսյանի կնոջ հուզիչ գրառումը Հայոց ցեղասպանության մասին
Ապրիլ 24 14:44 2017

Ռուսաստանում հայտնի շոումեն Գարիկ Մարտիրոսյանի կինը՝ Ժաննա Լևինան, Instagram-ում Հայոց Ցեղասպանության 102-րդ տարելիցին նվիրված գրառում է կատարել:

«Ավելի քան 100 տարի է անցել Օսմանյան Թուրքիայում հայերի ցեղասպանությունից։ Այսօր Հայոց Ցեղասպանության եւ Հոլոքոստի զոհերի հիշատակի օրն է։ «Ցեղասպանություն» եզրույթը ժամանակին առաջ է քաշել Ռաֆայել Լեմկինը՝ նկարագրելու համար Օսմանյան Թուրքիայում հայերի եւ նացիստական Գերմանիայի կողմից զավթված տարածքներում հրեաների զանգվածային կոտորածը։ Հայոց Ցեղասպանությունը Հոլոքոստից հետո աշխարհում ուսումնասիրված երկրորդ երեւույթն է։

1915 թվականի մայիսի 24-ին Մեծ Բրիտանիան, Ֆրանսիան եւ Ռուսատանը համատեղ հուշագրով հայերի զանգվածային կոտորածն առաջին անգամ ճանաչեցին որպես մարդկության դեմ հանցագործություն։

Մենք ցեղասպանության արդյունքում զոհվածների ժառանգներն ենք եւ չպետք է մոռանանք այդ մասին։ Մենք պետք է խոսենք եւ պատմենք ցեղասպանության մասին բոլորին, որպեսզի ապագայում չդառնանք նախնիները այն մարդկանց, ովքեր կտուժեն ցեղասպանության արդյունքում։ Իսրայել, Հայաստան... ամբողջ հոգով եւ սրտով ես ձեզ հետ եմ»,- գրել է Ժաննան՝ հավելելով #армения, #израиль#турция # фашизм #геноцидармян#геноцидевреев #горе #смерть#любовь #вера #надежда #история#память հեշթեգերը։