«Ադրբեջանի արտադրանք» գրությամբ խնձորներ՝ Երևանում. ՍԱՊԾ-ն ուսումնասիրում է


«Ադրբեջանի արտադրանք» գրությամբ խնձորներ՝ Երևանում. ՍԱՊԾ-ն ուսումնասիրում է
Ապրիլ 24 13:06 2017

Ֆեյսբուքում տարածվել ու մեծ արձագանք են գտել երևանյան խանութներից մեկում նկարված  «Ադրբեջանի արտադրանք» գրությամբ արկղերի մեջ խնձորների լուսանկարը և տեսանյութը: Օգտատերերի շրջանում դժգոհության  ալիք է բարձրացել, նրանք նկատում են, թե ինչպես կարող է հայաստանյան շուկայում ադրբեջնական արտադրանք վաճառվել:

 ՀՀ գյուղնախարարության սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը խնդրից տեղյակ է:

«Երեկ շուկայում ուսումնասիրություններ են արվել, ամփոփելուց հետո արդյունքները կներկայացվեն»,-Armday.am-ի զրույցում ասաց ՍԱՊԾ մամուլի պատասխանատու Նվարդ Առաքելյանը:

Հիշեցնենք, որ վերջերս էլ Թուրքիայից Հայաստան էին ներկրվել «Karabax» գրությամբ լոլիկներ: Ավելի ուշ Պետական եկամուտների կոմիտեից տեղեկացրին, որ սահմանին կանխվել է «Karabax» մակնշմամբ արկղերով մոտ 50 կիլոգրամ լոլիկի և վարունգի ներկրումը հանրապետություն:

Լուսանկարն ու տեսանյութը՝ Հայկուհի Բարսեղյանի էջից: