Ռ. Վարդանյանը` իշխանական էլիտայի պարտականությունների մասին (տեսանյութ)


Ռ. Վարդանյանը` իշխանական էլիտայի պարտականությունների մասին (տեսանյութ)
Ապրիլ 24 12:45 2017

Ես վստահ եմ, որ մենք` որպես ազգ, կարող ենք լինել հաջող և հաջողությամբ հաղթահարել մեր բոլոր դժվարությունները: Եվ այդ հաջողությունների համար մենք պետք է միանանք` և՛ սփյուռքը և՛ Հայաստանը:

Այս մասին Ծիծեռնակաբերդում լրագրողների հետ զրույցում նշեց «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության համահիմնադիր Ռուբեն Վարդանյանը:
«Մենք, իհարկե, գործ պետք է անենք, որ Հայաստանը դառնա չքնաղ երկիր, և այդ զարգացումով, մեր հաջողությամբ ցույց տանք բոլորին և մեր հարևաններին, որ իրենց ուզածը չի ստացվել, ու մենք շարունակում ենք լինել և մեր լուման ներդնել աշխարհի զարգացման մեջ: Եվ մենք ամեն ինչ անում ենք, որ աշխարհը հիշելով այն, ինչ եղել է 102 տարի առաջ, նայելով մեզ հասկանա, որ մենք ազգ ենք, որն ունի 3000 և ավելի տարվա պատմություն, և մենք այն ազգն ենք, որ աշխարհին շատ բան ենք տալիս և տալու ենք»,- նշեց Ռուբեն Վարդանյանը:

Այլ մանրամասներ` տեսանյութում: