Շների համար աշխարհում առաջին ավտոբուսը գործարկվել է Լոնդոնում (լուսանկարներ, տեսանյութ)


Շների համար աշխարհում առաջին ավտոբուսը գործարկվել է Լոնդոնում (լուսանկարներ, տեսանյութ)
Հունվար 17 17:31 2017

Միացյալ Թագավորության մայրաքաղաքում գործարկվել է իր տեսակի մեջ բացառիկ ավտոբուս՝ նախատեսված միմիայն շների համար:

Ինչպես նշում է The Daily Mail-ը, ավտոբուսի երթուղին այնպես է կազմված, որ չորքոտանի ուղևորներին հնարավորինս հետաքրքիր լինի Լոնդոնի փողոցներով զբոսանքը:

Ավտոբուսը ժամանակ առ ժամանակ կանգառներ է անում, որպեսզի շները կարողանան իջնել ու մտնել իրենց վերաբերող թեմատիկ հաստատություններ՝ օրինակ սրճարաններ, ռեստորաններ:

Նշվում է, որ ավտոբուսով զբոսանքի ժամանակ չորքոտանիներին ուղեկցում են տերերը: