Ինչո՞ւ մենք ունենք մատնահետքեր. իսկապե՞ս դրանք եզակի են


Ինչո՞ւ մենք ունենք մատնահետքեր. իսկապե՞ս դրանք եզակի են
Ապրիլ 24 00:46 2017

Դետեկտիվ ֆիլմերում անդադար խոսում են մատնահետքերի մասին, իսկ իրականում, ի՞նչ գիտեք դրանց մասին դուք:
Մատնահետքերը ձևավորվում են էմբրիոնի զարգացման 2-րդ ամսում: Երեխայի զարգացման հետ մեկտեղ, ձեռքերի և ոտքերի մաշկի արտաքին շերտը` էպիդերմիսը և ներքինը սեղմում են իրենց միջև գտնվող մաշկային բջիջներին: Ստեղծվում է ուժեղ ճնշում, որը «ժայթքում է»` առաջացնելով այս մակերեսային նախշերը:
Սակայն արդյո՞ք մատնահետքերն օգտակար դեր ունեն: Իրականում՝ այո: Մատնահետքերը բարելավում են մեր շոշափելիքի զգայարանի աշխատանքը, բազմապատկելով մատների ծայրերին մաշկի վիբրացիաները: Իսկ վիբրացիաները խթանում են տեքստուրան շոշափելով հայտնաբերելու մեր ունակություն: Այլ կերպ ասած, թույլ են տալիս շոշոփելով զգալ նուրբ, շատ փոքր բաներ, ինչպիսին մազն է:

Եվ ահա ամենահետաքրքիր մասը. հավանականությունը, որ երկու մարդ ունի նույն մատնահետքը, չափազանց փոքր է, սակայն գույություն ունի: Հակառակը պնդելը նույնն է ինչ պնդելը, որ վիճակախաղում հաղթելն անհնար է, սակայն չէ՞ որ մարդիկ ամեն շաբաթ անում են դա:
Հավանականությունը, որ երկու մարդ կունենա միևնույն մաատնահետքը 1-64 միլիարդի է, երկրի բնակչությունը 7 միլիարդ է, 7 միլիարդից յուրաքանչյուրն ունի 10 մատ, այսինքն սա հնարավոր է: