Ռեալ-Բարսելոնա` 2:3


Ռեալ-Բարսելոնա` 2:3
Ապրիլ 24 00:34 2017

Իսպանիայի առաջնության 33-րդ տուրում Մադրիդի «Ռեալը» սեփական հարկի տակ ընդունել է կատալոնական «Բարսելոնային»:

28-րդ րոպեին Տեր Շտեգենի պաշտպանած դարպասի ձողից գնդակն անդրադարձավ, իսկ Կազեմիրոն այն ուղարկեց դարպասը:

5 րոպե անց Լիոնել Մեսսին լավ անցումից հետո գնդակն ուղարկեց Կեյլոր Նավասի դարպասը՝ հավասարեցնելով հաշիվը:

Առաջին խաղակեսի ավելացված րոպեին Մեսսին գոլ խփելու հնարավորություն ուներ, սակայն վրիպեց:

Երկրորդ կեսում էլ գոլ խփելու լավ հնարավորություն ուներ Ռոնալդուն, սակայն առաջ անցան կատալոնացիները:

73-րդ րոպեին Ռակիտիչը ֆանտաստիկ հարվածով գնդակն ուղարկեց դարպասը:

4 րոպե անց Սերխիո Ռամոսը սահընկման համար կարմիր քարտ ստացավ:

«Արքայական» ակումբը 10 ֆուտբոլիստներով կարողացավ հավասարեցնել հաշիվը. խաղավարտից 5 րոպե առաջ Մարսելոյի փոխանցումից հետո փոխարինման մտած Խամես Ռոդրիգեսը գրավեց հյուրերի դարպասը:

90+2-րդ րոպեին ձախ եզրից փոխանցումից հետո Լիոնել Մեսսին հաշվենկատ հարվածով խփեց հաղթական գոլը:

Այս հաղթանակից հետո «Բարսելոնան» վաստակում է 75 միավոր և հավասարվում «Ռեալին», որը մեկ խաղ պակաս է անցկացրել: