Նախագահի ընտրություններում առաջատարը Լե Պենն է. Ֆրանսիայի ՆԳՆ


Նախագահի ընտրություններում առաջատարը Լե Պենն է. Ֆրանսիայի ՆԳՆ
Ապրիլ 23 23:39 2017

Ֆրանսիայի «Ազգային ճակատ» կուսակցության նախագահ Մարին Լե Պենը և «Առաջ» շարժման հիմնադիր Էմանուել Մակրոնն առաջատար են նախագահական ընտրությունների առաջին փուլում։ Այս մասին են վկայում երկրի ՆԳՆ առաջին պաշտոնական տվյալները։ ՆԳՆ-ը պատասխանատու է քվեարկության կազմակերպման և արդյունքների ամփոփման համար։ Այս մասին հայտնում է RIA Novosti-ն։

3.76 մլն ձայների հաշվարկից հետո Լե Պենը ստացել է ընտրողների 24.15 տոկոսի, Մակրոնը՝ 21.43 տոկոսի աջակցությունը։ Երրորդ և չորրորդ տեղում են Ֆրանսուա Ֆիյոնն ու Ժան-Լյուկ Մելանշոնը (համապատասխանաբար՝ 20.34 և 17.96 տոկոս)։

Ընտրական երկրորդ փուլը կանցկացվի մայիսի 7-ին։



loading...