Ինչ է նշանակում ականջի այս հատվածում փիրսինգը


Ինչ է նշանակում ականջի այս հատվածում փիրսինգը
Ապրիլ 23 23:54 2017

Մարդիկ միշտ էլ այլընտրանքային ճանապարհներ են որոնում, որպեսզի օգնեն իրենց օրգանիզմին այս կամ այն հիվանդության դեմ պայքարում։ Նրանք հաճախ չեն ցանկանում ժամանակակից միջոցներ օգտագործել, քանի որ ներկայիս դեղամիջոցները նախ բավական թանկ են, հետո բազմաթիվ կողմնակի ազդեցություններ ունեն, որոնք բուժելու փոխարեն ավելի են վնասում։ Արդյունքում մարդիկ հաճախ դիմում են հոմեոպատիայի։
Ամենահասարակ եւ արդյունավետ բուժման եղանակներից է ականջի ասեղնաբուժությունը։ Սա ամբողջովին բնական միջոց է՝ քրոնիկ գլխացավերի դեմ պայքարի համար։ Մասնագետները հայտնաբերել են, որ ականջի այս կամ այն հատվածի դակումը կտրուկ նվազեցնում է միգրենային ցավերը։ Կարեւորագույն կետը, որը դակելիս ցավը թուլանում է, համարվում է այն տեղը, որտեղ առավել հաճախ անում են, այսպես կոչված, «դեյս փիրսինգը»,- որը պատկերված է լուսանկարում։
Այն արվում է ականջի անցքի մոտի խեցիի վրա, եւ այդ դակումն ասեղնաբուժության արդյունք է տալիս, ինչն օգնում է մեղմել միգրենի առաջացրած ցավերը։ Ականջի այդ հատվածում արյունատար անոթները եւ նյարդային վերջույթները շատ ե, եւ դրանք ակտիվացնելիս էնդորֆինների արտադրումն օրգանիզմում ավելանում է, ինչն էլ իր հերթին օգնում է նվազեցնել ցավը։ Նրանք, ովքեր նման փիրսինգ են արել, խոստովանում են, որ գլխացավերը զգալիորեն նվազել են։