Ֆլորիդայում անտառային հրդեհների պատճառով մոտ 9000 տուն է տարհանվել


Ֆլորիդայում անտառային հրդեհների պատճառով մոտ 9000 տուն է տարհանվել
Ապրիլ 23 23:14 2017

Ամերիկյան Ֆլորիդա նահանգում անտառային հրդեհների պատճառով տեղի իշխանությունները մոտ 8800 տուն են տարհանել։ Այս մասին հայտնում է Local 10 հեռուստաալիքը։

Բնակավայրերից անմիջական հեռավորության վրա մոլեգնում է հրդեհի միանգամից 3 խոշոր օջախ։ Ընդհանուր առմամբ՝ հրշեջ ծառայությունը պայքարում է նահանգի տարածքում ավելի քան 30 օջախի դեմ։ Նշվում է, որ նահանգը շատ չորային է։

Հրդեհի դեմ պայքարում ներգրավված է նաև ԱՄՆ ազգային գվարդիան և Արտակարգ իրավիճակների կառավարման դաշնային գործակալությունը։