ԱՄՆ-ը ցանկանում է օգնել Մեքսիկային պայքարել կակաչ տնկելու դեմ


ԱՄՆ-ը ցանկանում է օգնել Մեքսիկային պայքարել կակաչ տնկելու դեմ
Ապրիլ 23 23:07 2017

ԱՄՆ-ը ցանկանում է Մեքսիկային օգնել պայքարել կակաչ տնկելու դեմ: Այս մասին Reuters գործակալության հետ հարցազրույցի ժամանակ հայտարարել է ԱՄՆ թմրանյութերի տարածման դեմ պայքարի բյուրոյի ղեկավարի տեղակալ Ուիլյամ Բրաունֆիլդը, փոխանցում է BBC-ի ռուսական ծառայությունը:

Բրաունֆիլդի խոսքով` ԱՄՆ-ը կարող է ֆինանսավորել մասնագետների նախապատրաստության ծրագրերը, նաև վճարել ուղղաթիռների, այլ տրանսպորտային միջոցների ու անհրաժեշտ սարքավորումների համար:

2012 թվականից ի վեր Մեքսիկայում օփիումի կակաչի արտադրությունը եռապատկվել է:

Բրաունֆիլդի հայտարարությունը հնչել է Մեքսիկայի ու Ամերիկայի հարաբերությունների դժվարին շրջանում: Մեքսիկայի հետ սահմանի երկայնքով պատ կառուցելու ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի որոշումը սպառնում է երկու երկրների համար շատ կարևոր ոլորտներում համագործակցությանը, ներառյալ` առեւտուրը, միգրացիան, ու թմրանյութերի դեմ պայքարը: