ԿԺԴՀ-ն սպառնում է ջրասույզ անել ամերիկյան «Կառլ Վինսոն» ավիակիրը


ԿԺԴՀ-ն սպառնում է ջրասույզ անել ամերիկյան «Կառլ Վինսոն» ավիակիրը
Ապրիլ 23 23:00 2017

Հյուսիսային Կորեան Միացյալ Նահանգներին սպառնացել է ջրասույզ անել ամերիկյան «Կառլ Վինսոն» ավիակիրն` ի պատասխան Ֆիլիպինյան ծովում անցկացվող ճապոնա-ամերիկյան համատեղ զորավարժանքների:

Ինչպես հաղորդում է Fox News հեռուստաալիքը, Կորեայի իշխող «Աշխատավորական» կուսակցության թերթը գրել է, որ ԿԺԴՀ-ի հեղափոխական ուժերը մարտական պատրաստականության են բերվում և պատրաստ են ջրասույզ անել ԱՄՆ ավիակիրը:

Միևնույն ժամանակ նշվում է, որ կորեացիները «Կառլ Վինսոն» ավիակիրը «հիմար գազան» են անվանել և ընդգծել են, որ հարվածն ավիակրի ուղղությամբ կլինի իրենց ուժի իրական դրսևորումը:

Հիշեցնենք, որ ԱՄՆ ռազմածովային ուժերի ավիացիոն հարվածային խումբը` «Կառլ Վինսոն» ավիակրի գլխավորությամբ, կրկին ուղևորվել է դեպի Ճապոնական ծով: