Մոսկվան Ուկրաինայի հակամարտող կողմերին ուղիղ երկխոսության կոչ է արել


Մոսկվան Ուկրաինայի հակամարտող կողմերին ուղիղ երկխոսության կոչ է արել
Ապրիլ 23 23:27 2017

News Front գործակալությունը YouTube-ում հրապարակել է տեսանյութ Լուգանսկում ականի վրա պայթած ԵԱՀԿ հատուկ մշտադիտարկման առաքելության մեքենայից։

Կադրերում երևում է լիովին ոչնչացված ավտոմեքենան, ինչպես նաև կազմակերության աշխատակցի դին։ Ավելի վաղ Interfax և TASS գործակալությունները հայտնել էին, որ զոհը ԱՄՆ քաղաքացի է, սակայն Գերագույն ռադայի պատգամավոր Անտոն Գերաշչենկոն, ով մոտ է Ուկրաինայի ՆԳՆ կառույցներին, հայտնել է, որ զոհը Մեծ Բրիտանիայի քաղաքացի Ջոզեֆ Ստոունն է։

ԵԱՀԿ հատուկ մշտադիտարկման առաքելության մամլո ծառայությունում հաստատել են աշխատակիցներից մեկի մահը՝ չհստակեցնելով մանրամասներ նրա ինքնության մասին։ Եվս երկու աշխատակիցներ վնասվածքներ են ստացել։

«Տեղի ունեցածի հանգամանքները ցույց են տալիս սադրանքի բարձր հավանականությունը՝ ուղղված Դոնբասում հակամարտության կարգավորման գործընթացի խափանմանը»,-ասվում է ՌԴ ԱԳՆ հաղորդագրությունում։

Մոսկվան հակամարտող բոլոր կողմերին ուղիղ երկխոսության կոչ է արել՝ հանուն տարածաշրջանում խաղաղության հաստատման։



loading...