Լուգանսկ քաղաքում ԵԱՀԿ առաքելության զոհված ներկայացուցիչը ԱՄՆ քաղաքացի էր


Լուգանսկ քաղաքում ԵԱՀԿ առաքելության զոհված ներկայացուցիչը ԱՄՆ քաղաքացի էր
Ապրիլ 23 22:40 2017

ԵԱՀԿ-ի այսօր տարածած հայտարարության մեջ ասվում է, որ Լուգանսկում ԵԱՀԿ զոհված անդամը ԱՄն քաղաքացի էր: Այս մասին հայտնում է BBC-ի ռուսական ծառայութունը: Ուկրաինայի նախագահը կոչ է արել մանրակրկիտ հետաքննել Պրիշիբ գյուղի մոտակայքում տեղի ունեցած միջադեպը: Այն գտնվում է այսպես կոչված ԼԺՀ վերահսկողության տակ: Ուկրաինայի պաշտպանության նախարարության կայքը հայտնում է, որ ԵԱՀԿ դիտորդների մեքենան հավանաբար ականի վրա է ելել ու պայթել: Նախորդ համանման միջադեպը գրանցվել էր փետրվարին, երբ ԵԱՀԿ դիտորդները անջատողականների կրակահերթի տակ էին ընկել Դոնեցկի շրջանում: Հիշեցնենք, որ այսօր ապրիլի 23-ին ժամը 10:17-ին Լուգանսկ քաղաքում ԵԱՀԿ առաքելության ավտոմեքենան պայթել է ականի վրա, զոհվել է մեկ, վիրավորվել՝ ևս մեկ մարդ: