Ռուս երգչուհի Լոլիտային արգելել են մուտք գործել Ուկրաինա


Ռուս երգչուհի Լոլիտային արգելել են մուտք գործել Ուկրաինա
Ապրիլ 23 22:27 2017

Ռուս երգչուհի Լոլիտա Միլյավսկայային Ուկրաինայում իջեցրել են գնացքից` երկիր մուտք գործելու արգելքի պատճառով:

«Ես Կոնոտոպում եմ, ինձ առավոտյան 4-ին իջեցրել են գնացքից: Ես չեմ կարողանում այցելել երեխայիս, որը հիվանդ է, քանի որ ինձ արգելում են մտնել Ուկրաինա»,-РИА Новости-ի փոխանցմամբ` իր ֆեյսբուքյան էջում գրառել է երգչուհին:

Լոլիտան մասնավորեցրել է, որ Ուկրաինայի իշխանությունների որոշումը պայմանավորված է եղել 2015-ին երգչուհու՝ Կերչ կատարած այցով:

Երկրի ՆԳ նախարարի խորհրդական Անտոն Գերաշչենկոյի խոսքով` երգչուհին «անօրինական կերպով» համերգներով այցելել է Ղրիմ: Այժմ նա չի կարողանա այցելել Ուկրաինա 3 տարի ժամկետով:

Լոլիտա Միլյավսկայան ծնվել է 1963 թվականին Ուկրաինայի Մուկաչևո քաղաքում: Նրա մանկությունն ու պատանեկությունն անցել է Կիևում: