Ֆրանսիայում ընտրատեղամասերի մեծ մասը փակվել է


Ֆրանսիայում ընտրատեղամասերի մեծ մասը  փակվել է
Ապրիլ 23 21:48 2017

Ֆրանսիայի նախագահական ընտրությունների ընտրատեղամասերի մեծ մասը արդեն փակվել է, որոշ ընտրատեղամասեր, մասնավորապես խոշոր քաղաքներում, կշարունակեն գործել մինչեւ տեղական ժամանակով 20։00, հայտնում է ՌԻԱ Նովոստին։

Ապրիլի 23-ին Ֆրանսիայում անցկացվում է նախագահական ընտրությունների առաջին փուլը։ Պետության ղեկավարի պաշտոնին 11 թեկնածու է հավակնում։ Նոր նախագահի անունը ֆրանսիացիները կիմանան միայն երկրորդ փուլից հետո, որը կկայանա մայիսի 7-ին։ Երկրում ավելի քան 66 հազար ընտրատեղամասեր են բացվել, որտեղ կարող են քվեարկել 47 մլն ֆրանսիացիներ։

Ժամը 17։00-ի դրությամբ մասնակցությունը կազմում էր 69․42 տոկոս, ինչը ավելի ցածր է , քան նախորդ ընտրությունների ժամանակ։ Ընդ որում սոցիոլոգների գնահատակով՝ ֆրանսիացիների 19-ի ց 21․5 տոկոսը չի մասնակցելու ընտրությունների առաջին փուլին, հետեւաբար վերջնական մասնակցությունը կարող է կազմել 81 տոկոս։

Քվեարկության արդյունքների առաջին գնահատականները ֆրանսիական հեռուստաալիքները սկսկեն հայտնել տեղական ժամանակով 20։00-ից հետո։