Ավստրալիայում ոստիկանությունը ձերբակալել են 12-ամյա տղային, ով 1300 կմ վարել է մեքենան


Ավստրալիայում ոստիկանությունը  ձերբակալել են 12-ամյա տղային, ով 1300 կմ վարել է մեքենան
Ապրիլ 23 20:56 2017

Ավստրալիայի Նոր Հարավային Ուելս նահանգի արեւմուտքում ոստիկանությունը ձերբակալել է 12-ամյա տղային, որը ինքնուրույն մոտ 1300 կմ վարել է մեքենան՝ փորձելով հայտնվել երկրի մյուս ծայրում, հայտնում է Sydney Morning Herald–ը։

Դեպքը տեղի է ունեցել նախօրեին, սակայն ոստիկանությունը այսօր է հայտնել այդ մասին։ Տղան Քենդալ քաղաքից ուղեւորվում էր Պերտ, որը Ավստրալիայի մյուս ծայրում է գտնվում ու արդեն 1300 կմ ճանապարհ էր անցել։

Նրա խոսքով ոստիկանները մեքենայի վրա ուշադրություն ե ն դարձրել գետնին քսվող բամպերի պատճառով։ «Ստուգման ժամանակ պարզվել է, որ վարորդը 12 տարեկան տղա է, որը Քենդալից Պերտ է ուղեւորվում»,- ասել է ոստիկաններից մեկը։

Ոստիկանությունը ձերբակալել է տղային ու նրան բաժանմունք տարել։ Միջադեպի մյուս հանգամանքները չեն հայտնում։



loading...