Կենդանակերպի ամենից-ամենա նշանը. ինչո՞վ եք Դուք առավել ուրիշներից


Կենդանակերպի ամենից-ամենա նշանը. ինչո՞վ եք Դուք առավել ուրիշներից
Ապրիլ 23 20:06 2017

Խոյ- ամենասեքսուալ նշանը

 Այս համաստեղության ներկայացուցիչներն էներգիայով լի են, համակրելի, կրքոտ և ակտիվ: Նրանց հավասարը չկա սիրային գործերում: Խոյերն իրենց նկատմամբ ուշադրություն են գրավում խարիզմայի և ներքին հմայքի շնորհիվ:

Ցուլ- ամենաբարի նշանը

Նրանք չեն սիրում կոնֆլիկտներ, շփման մեջ միշտ փափուկ են և տակտով: Ցլերը կարող են անհատույց օգնություն ցուցաբերել՝ դրանով մեկ անգամ ևս ապացուցելով, որ իրենք ամենամեծ սիրտն ունեն:

Երկվորյակներ- ամենահաջողակ նշանը

Հաճախ նրանք հայտնվում են ճիշտ ժամանակ ճիշտ վայրում, ինչը նրանց դարձնում է ավելի հաջողակ մյուս համաստեղությունների համեմատ: Երկվորյակները բնությունից օժտված լավատեսներ են, իսկ դա արդեն կազմում է հաջողության 90 տոկոսը: Շնորհիվ իրենց հաջողակ լինելուն, երկվորյակներն իրավամբ կարող են կոչվել ամենաերջանիկ նշանը:

Խեցգետին- ամենաընտանեկան նշանը

Տվյալ համաստեղության ներկայացուցիչների մոտ ընտանեկան արժեքներն առաջին տեղում են: Նրանք ձգտում են գտնել իրենց արժանի կեսին, ունենալ հարմարավետ բնակարան և շատ երեխաներ: Սա ամուսնության և լուրջ հարաբերությունների համար Կենդանակերպի ամենաիդեալական նշանն է:

Առյուծ- ամենաէգոիստ նշանը

Չնայած նրանց առատաձեռնությանն ու ընկերասիրությանը, տվյալ համաստեղության ներկայացուցիչները գործնականում ամեն ինչ անում են իրենց ցանկությունները բավարարելու համար: Նրանք սիրում են լինել ուշադրության կենտրոնում: Բացի այդ, Առյուծները շատ են սիրում գովասանքն ու շողոքորթությունը, քանի որ այդ րոպեներին նրանք իրենց բարձունքի վրա են զգում:

Կույս- ամենահավատարիմ նշանը

Տվյալ համաստեղության մարդիկ ձգտում են գտնել իրենց կեսին ամբողջ կյանքի համար և շատ հանգամանորեն են վերաբերվում նրա ընտրությանը: Եվ եթե նրանք ինչ-որ մեկին ընտրում են, ապա կարելի է ամենայն վստահությամբ ասել, որ Կենդանակերպի այս նշանի ներկայացուցիչները հաստատ չեն դավաճանի:

Կշեռք- Կենդանակերպի ամենաշփվող նշանը

Նրանք շատ են սիրում զրուցել: Այս համաստեղության ներկայացուցիչները հաճույք են ստանում նոր ծանոթություններից: Երբ նրանք հասարակության մեջ են, ապա իրենց զգում են վստահ և թեթև: Նրանց համար դժվար է նույնիսկ մեկ օր մենակ մնալ:

Կարիճ- ամենանենգ նշանը

 Եթե այս համաստեղության ներկայացուցիչները սկսում են վրեժ լուծել, ապա նրանց չես կանգնեցնի: Նրանք գործում են ամենահնարամիտ մեթոդներով: Կարիճներն ամենաոխերիմ և վտանգավոր թշնամիներն են:

Աղեղնավոր- ամենագեղեցիկ նշանը

 Այս համաստեղության մարդիկ բնությունից շատ ներդաշնակ արտաքին ունեն, ինչը նրանց լիարժեք իրավունք է տալիս կոչվելու ամենահմայիչը: Բացի այդ, նրանք միշտ հետևում են իրենց արտաքին տեսքին, որը մեկ անգամ ևս ընդգծում է նրանց գեղեցկությունն ու ձգողականությունը:

Այծեղջյուր- ամենափակ նշանը

Այս համաստեղության մարդկանց մտքում ինչ կա, դժվար է պատկերացնել: Նրանք հազվադեպ են ինչ-որ մեկին վստահում իրենց զգացմունքներն ու ապրումները և հաճախ մարդկանց ներկայությամբ իրենց պահում են շատ սառը և անտարբեր:

Ջրհոս- ամենահանճարեղ նշանը

Այս համաստեղության ներկայացուցիչները միշտ նոր մտքեր ունեն: Նրանց մոտ շատ զարգացած է երևակայությունը և ստեղծագործ մտածողությունը: Բայց հաճախ նրանց ուժերը չի բավարարում նոր մտքերն իրականություն դարձնելու համար:

Ձկներ- ամենաուժեղ նշանը

Դա բավականին արտասովոր է, չէ՞ որ տվյալ համաստեղության ներկայացուցիչները շատ դյուրազգաց են և սենտիմենտալ: Որտեղի՞ց նրանց մեջ ուժ: Ձկների մեջ զետեղված են բավականին շատ ներքին ռեսուրսներ, որոնք չունեն մյուս համաստեղությունները: Եվ երբ, օրինակի համար, համառ և ամբիցիոզ Խոյերն ու Այծեղջյուրները պարտություն են կրում, Ձկները բավականին պինդ դիրքեր են գրավում: Կարելի է ասել, որ Ձկները ճկվում են, բայց չեն կոտրվում:

 

 

 

 

 

 

 

 

 

 

 



loading...