Հայտնի են Ֆրանսիայի նախագահական ընտրությունների «exit-poll»-ի տվյալները


Հայտնի են Ֆրանսիայի նախագահական ընտրությունների «exit-poll»-ի տվյալները
Ապրիլ 23 20:20 2017

Բելգիական «RTBF» հեռուստաընկերությունը ներկայացրել է «exit-poll»-ի առաջին տվյալները Ֆրանսիայի նախագահական ընտրություններից: Համաձայն այդ տվյալների՝ երկրորդ փուլ են անցնում էկոնոմիկայի նախկին նախարար Էմանուել Մակրոնը և «Ազգային ճակատ»-ի ղեկավար Մարին Լե Պենը: Այս մասին գրում է Lenta.ru-ն:

ակրոնը՝ «Առաջ» շարժման թեկնածուն, հավաքում է ձայների 24%-ը, Լե Պենը՝ 22%:
Երրորդ տեղում է «Հանրապետականներ» աջակենտրոն կուսակցության թեկնածու Ֆրանսուա Ֆիյոնին: Նա ունի ձայների 20.5%-ը:

Նրանց հետևում է «Չհնազանդվող Ֆրանսիա» շարժման ներկայացուցիչ, Ժան-Լյուկ Մելանշոնը՝ 18%-ով:

Ֆրանսիայում նախնական արդյունքների ցանկացած տեղեկության մասին հրապարակում արգելված է մինչև երկրի վերջին ընտրատեղամասի փակումը: Օրենքը խախտելը կարժենա 75 000 եվրո:



loading...