1.«Kinder Surprise»-ը աշխատանքի հրավիրեց խաղալիք գծագրողների, համագործակցության առաջարկներ արեց շատ հայտնի խաղալիք արտադրող ընկերությունների և ստացավ միայն իրեն պատկանող խաղալիքներ, որոնք երեխաները չէին գտնի ոչ մի խաղալիքի խանութում: Այն կա միայն ձվի ներսում:
2. Առաջին անգամ շոկոլադե ձվիկը արտադրվել է 1972 թվականին Հենրի Ռոտի նախագծմամբ, ով եղել է «Kinder Surprise»-ի համահեղինակներից մեկը:
3. 2007 թվականին վաճառվեց 90.000 ձվիկ, որի ընդհանուր արժեքը գերազանցեց 30.000 եվրոն:
4. Իտալիայում և Իսպանիայում շոկոլադե ձուն ասվում է` «Kinder Sorpresa», Գերմանիայում` «Kinder Uberraschung», Պորտուգալիայում և Բրազիլիայում` «Kinder Surpresa». Շվեցիայում և Նորվերգիայում` «Kinderoverraskelse», իսկ ահա ԱՄՆ-ում` « Kinder Surprise»:
5.« Kinder Surprise»-ը պատկանում է «Ferrero» ընկերությանը: Բացի շոկոլադե ձվիկից «Ferrero»-ն արտադրում է խմորեղեններ, շոկոլադե սալիկներ, Ferrero, Raffaello, Fiesta, Nutella, Duplo, Тик-Так և այլ անուններով արդեն հայտնի շոկոլադներ:
6. ԱՄՆ-ն արգելել է « Kinder Surprise»-ի վաճառքը ԱՄՆ-ում, քանի որ, ըստ 1938 թվականի Դաշնային օրենսդրության, արգելվում է սննդի մեջ դնել ոչ սննդային տարրեր:
7.Ավելի քան 30 տարվա ընթացքում վաճառվել է 30 միլարդ « Kinder Surprise»: