Նախկին գրիմարարը պատմում է, թե ինչպես են պահպանում Լենինի մարմինը


Նախկին գրիմարարը պատմում է, թե ինչպես են պահպանում Լենինի մարմինը
Ապրիլ 23 20:10 2017

Վլադիմիր Լենինի նախկին գրիմարարը անանուն մնալու պայմանով պատմել է, թե ով է պատասխանատու վերջինիս մարմնի պահպանության համար: Այս մասին գրում է «RT»-ն:

Ինչպես հաղորդում է «360» հեռուստաալիքը՝ նրա համար, որպեսզի Հոկտեմբերյան հեղափոխության առաջնորդի մարմինն արտաքնապես չփոփոխվի և «չծերանա», հետևում են տասնյակ աշխատակիցներ: Նրանց թվում են ոչ միայն բժիշկներ, կենսաբաններ և քիմիկոսնել, այլև ֆիզիկոսներ, ինժեներներ և նույնիսկ դիմահարդարներ:

Նշվում է, որ Լենինի մարմնին հետևում են շաբաթական 2 անգամ: Նրա դեմքը հատուկ լուծույթով մաքրում են և հետևում, որ անատոմիական տեսքը չխախտվի:

Լենինի մարմինը կես տարին մեկ անգամ զմռսում են, իսկ երեք տարին մեկ անգամ նրա համար նոր կոստյում կարում: