Հռոմի Պապը փախստականների կենտրոնները համեմատել է համակենտրոնացման ճամբարների հետ


Հռոմի Պապը փախստականների կենտրոնները համեմատել է համակենտրոնացման ճամբարների հետ
Ապրիլ 23 19:10 2017

Հռոմի Ֆրանցիսկոս պապը կոչ է արել աշխարհի բոլոր երկրներին դադարել ներգաղթյալներին պահել հատուկ կենտրոններում, որոնցից շատերը, նրա խոսքերով՝ հիշեցնում են համակենտրոնացման ճամբարներ. հաղորդում է BBC Russian-ը:

Միևնույն ժամանակ Պապը բարձր է գնահատել այն պետությունների իշխանությունների գործունեությունը, որոնք ակտիվ օգնում են ներգաղթյալներին՝ նրանց մեջ առանձնացնելով Հունաստանը և Իտալիան:
Ֆրանցիսկոսի խոսքով՝ ժամանակակից աշխարհում միջազգային համաձայնագրերն ավելի կարևոր են թվում, քան մարդու իրավունքները: