Ինչպես են հորոսկոպի նշանները հաղթահարում բաժանումը


Ինչպես են հորոսկոպի նշանները հաղթահարում բաժանումը
Ապրիլ 23 17:51 2017

Խոյ-Երբ լքում են խոյերին, նրանք դա ընկալում են այնքան ցավոտ, որ անգամ կարող են սկանդալ սարքել: Նրանք կրակոտ են ընդունում բաժանումը, սակայն հարաբերականորեն արագ են ապաքինվում:

Ցուլ- Ցուլերը կայուն և հաստատակամ են, ուստի սիրային ասպարեզում հազվադեպ են անհաջողություններ ունենում, քանի որ մի անգամ իրենց կեսին հանդիպելուց հետո նրանք ամեն կերպ աշխատում են բաց չթողնել նրան: Իսկ եթե նրանց լքում են, ապա նրանք դա ընկալում են որպես դասական դավաճանություն և երկար ժամանակ նեղացած են մնում և երկար էլ ապաքինվում են:

Երկվորյակ- Հաճախ հենց երկվորյակներն են բաժանման պատճառ լինում, իսկ եթե նրանց են լքում, ապա երկար չեն տանջվում: Նրանց հերիք է նոր հայացք, նոր համակրանք, և նախկին անհաջողությունները միանգամից մոռացնում են:

Խեցգետին- Հանդիպելով սիրուն` աշխատում են ամեն կերպ պահել այն, ենթագիտակցորեն պատրաստվելով ամուսնական կյանքի: Եթե լքում եք խեցգետիններին, ապա նրանք երբեք վեճեր ու սկանդալներ չեն սարքի, այլ լուռ ու ցավոտ կտանջվեն:

Առյուծ-Այս մարդկանց հաճախ թվում է, թե կյանքը բեմ է, իսկ իրենք գլխավոր դերում են: Այդ պատճառով նրանք անակնկալի են գալիս, երբ սիրելի մարդիկ լքում են իրենց: Նրանք ամեն ինչ կանեն, որպեսզի այնպես դասավորեն իրերը, որ թվա, թե իրենք են լքել:

Կույս- Այս նշանի ներկայացուցիչները շատ չեն տխրում, երբ իրենց սիրելին լքում է իրենց: Ավելի շուտ իրենք կսկսեն ճիշտ եզրակացություններ անել և դասեր խաղել: Սա օգնում է նրանց ավելի ուշադիր լինել հետագա հարաբերությունների ժամանակ և ավելի զգույշ ընտրել կողակցի:

Կշեռք- Կշեռքները տարբերվում են անհավանական ներքին ներդաշնակությամբ և դեպի գեղեցիկը ձգտումով: Ուստի հարաբերությունների ավարտին իրենք շատ հանգիստ են մոտենում: Կշեռքներն այնպիսի մարդկանցից են, որ երկար միայնակ չեն մնում:

 Կարիճ- Գաղտնապահ, էմոցիոնալ և սեքսուալ նշան է: Հաճախ սիրային հարաբերություններում կարիճներն առաջնորդվում են «Ամեն ինչ կամ ոչինչ» նշանաբանով: Նրանք շատ խանդոտ են: Ուստի սիրած էակի հետ բաժանումը ցավոտ են ընդունում և ընդունակ են անգամ վրեժ լուծել:

Աղեղնավոր- Նրանք կյանքին փիլիսոփայորեն են մոտենում և իրենք են հաճախ փոխում սիրելիներին, ուստի բաժանումներին հանգիստ են վերաբերում և շատ հազվադեպ են դեպրեսսիայի մեջ ընկնում:

 Այծեղջյուր- Այծեղջյուրը երբեք չի խանգարի իր սիրելիին, երբ նրանք փորձում են լքել իրեն: Նա անգամ կարող է ցույց տալ, որ դրանից վատ չի զգում: Սակայն բաժանումից հետո Այծեղջյուրն ընկնում է սարսափելի դեպրեսսիայի մեջ և երկար ժամանակ չի կարողանում ապաքինվել:

Ջրհոս- Ջրհոսները թեթև սիրո կողմնակից են, ուստի հաճախ նախընտրում են չպարտավորեցնող հարաբերություններ: Արդյունքում բաժանմանը թեթև են վերաբերում և աշխատում են զուր ժամանակ չծախսել տառապանքի ու մտորումների վրա:

Ձկներ- Ձկները հաճախ ապրում են իրենց երևակայական աշխարհում, և երբ մոտենում է հարաբերությունների ավարտը, աշխատում են չնկատել դա: Բաժանումը նույնքան ցավոտ են տանում, որքան Խեցգետինը, սակայն չեն թաքցնում իրենց զգացմունքները: Սովոր են բաժանման մեջ իրենք իրենց մեղադրել, ինչը հանգեցնում է որոշակի բարդույթների ձևավորմանը: