Սելին Դիոնն իր վարքով ապշեցրել է համերգի կազմակերպիչներին


Սելին Դիոնն իր վարքով ապշեցրել է համերգի կազմակերպիչներին
Ապրիլ 23 16:58 2017

Եգչուհի Սելին Դիոնը վերջերս իր ելույթի կամզակերպիչներին զարմացրել է վարքով, որը նրան բնորոշ չի եղել նախկինում: Անցած հանգստյան օրերին երգչուհին ելույթ է ունեցել A Grammy Salute to the Music of the Bee Gees շոուի շրջանակներում: Համերգի կազմակերպիչներն ապշել են երգչուհու պահվածքից: Այս մասին հայտնում է Radaronline-ը՝ հղում անելով ներքին աղբյուրներին:

Նշվում է, որ 49-ամյա Դիոնը երկու հանդերձարան է պահանջել: «Նա իրեն զզվելի կնոջ պես էր պահում բոլորի հետ՝ սկսած կազմակերպիչներից և վերջացրած գրիմ անողներով: Նա համոզված էր, որ ինքը մնացած բոլորից բարձր է: Նա ոչ ոքի հետ բարեհամբույր չէր, նույնիսկ բղավեց կազմակերպիչների թիմից մարդու վրա, ով նրան ինչ-որ բան էր ուզում ասել համերգից հետո»,- պատմել է ներքին աղբյուրը: