Վեներայի վրա հսկայական ալիք է նկարահանվել (լուսանկար)


Վեներայի վրա հսկայական ալիք է նկարահանվել (լուսանկար)
Հունվար 17 15:55 2017

Վեներա մոլորակի վրա հսկայական մթնոլորտային ալիք է նկարահանվել ճապոնական Akatsuki ավտոմատ միջմոլորակային կայանի միջոցով: Այս ձգողական երևույթը հազվադեպ չէ մոլորակի վրա, սակայն մինչ այս նման չափի ալիքներ չեն նկատվել:

CNet-ի հաղորդմամբ` ալիքի երկարությունը կազմել է 9,6 հազար կիլոմետր: Նման ալիքներ գոյանում են նաև Երկիր մոլորակի վրա, և դրանց շնորհիվ տուրբուլենտություն է առաջանում:

Նշվում է, որ Վեներայի մակերևույթին մթնոլորտային ճնշումը հարյուր անգամ գերազանցում է երկրային ճնշումը: Ընդ որում՝ Վեներայի մթնոլորտը շատ խիտ է և 95 տոկոսով կազմված է ածխաթթու գազից: Այդ պատճառով բարձր ճնշման արդյունքում մթնոլորտն իրեն դրսևորում է որպես հեղուկ: Մասնավորապես, այն 60 անգամ արագ է պտտվում մոլորակից, ինչի շնորհիվ ստեղծում է քամիներ, որոնց արագությունը կազմում է ժամում 500 կիլոմետր:



loading...