Ապրիլի 27-ին Մոսկվայում կհանդիպեն Ադրբեջանի, Հայաստանի և Ռուսաստանի արտգործնախարարները


Ապրիլի 27-ին Մոսկվայում կհանդիպեն Ադրբեջանի, Հայաստանի և Ռուսաստանի արտգործնախարարները
Ապրիլ 23 16:07 2017

Ապրիլի 27-ին Մոսկվայում պլանավորվում է Ադրբեջանի, Հայաստանի և Ռուսաստանի արտգործնախարարների եռակողմ հանդիպումը: Էլմար Մամեդյարովն ու Էդվարդ Նալբանդյանը միաժամանակ Մոսկվա կայցելեն հաջորդ շաբաթ: Նրանք Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ միասին կքննարկեն Լեռնային Ղարաբաղի հայ-ադրբեջանական կոնֆլիկտի խաղաղ լուծման շուրջ բանակցությունների ընթացիկ վիճակը: Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հաստատել է Մոսկվայում եռակողմ հանդիպման հնարավորությունը: «Ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացի շրջանակում մոտ ապագայում Մոսկվայում Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի արտգործնախարարների հանդիպում կարող է կայանալ», – ասել է Զախարովան, հաղորդում է ԱՊԱ տեղեկատվական գործակալությունը: Ադրբեջանի և Հայաստանի արտգործնախարարների վերջին հանդիպումը կայացել է 2016թ-ի դեկտեմբերի 9-ին Համբուրգում: Ղարաբաղյան խաղաղ կարգավորման շուրջ բանակցությունները ԵԱՀԿ Մինսկի խմբի հովանու ներքո շարունակվում են արդեն 25 տարի և դեռևս ոչ մի արդյունքի չեն բերել: Վերջին ժամանակներս Մինսկի խմբի համանախագահներ Ռուսաստանը, ԱՄՆ-ն և Ֆրանսիան համաձայնել են, որ միջնորդի առաջատար դերը ստանձնելու է Ռուսաստանի Դաշնությունը:

JamNews