Ֆրանսիայի արևելքում մարդկանց ընտրատեղամասից տարհանել են կասկածելի ավտոմեքենայի պատճառով


Ֆրանսիայի արևելքում մարդկանց ընտրատեղամասից տարհանել են կասկածելի ավտոմեքենայի պատճառով
Ապրիլ 23 15:28 2017

Ֆրանսիայի արևելյան Բեզանսոն քաղաքի ընտրատեղամասերից մեկից մարդիկ տարհանվել են կասկածելի ավտոմեքենայի պատճառով: Այս մասին հայտնում է Le Eco թերթը:

Հաղորդվում է, որ գողացված համարվող ավտոմեքենան թողնված է եղել ընտրատեղամասի մոտ միացված շարժիչով: «Ավտոմեքենայում եղած մարդկանց որոնում են, իրավիճակը վերահսկողության տակ է»,- հայտնել են իրավապահները:

Այսօր առավոտյան Ֆրանսիայում նախագահական ընտրությունների առաջին փուլում քվեարկության համար ավելի քան 66 500 ընտրատեղամաս է բացվել: Ընտրություններին կարող է մասնակցել մոտ 47 մլն մարդ:

Սպասվում է, որ առաջին պաշտոնական նախնական արդյունքները հայտնի կդառնան մինչև կեսգիշեր: